«Սուոնսին» համաձայնեցրել է «Վիտեսի» հարձակվող Վիլֆրիդ Բոնիի տրանսֆերային արժեքը 12 մլն եվրոյի չափով:
Վերջին ժամանակներս 24-ամյա իվուարցով հետաքրքրվում էին «Նյուքասլը», «Սանդերլենդը» և «Արսենալը», սակայն «Սուոնսիին» հաջողվեց ամենաշատը մոտենալ գործարքն իրականացնելուն:
-Բոնին կտեղափոխվի «Սուոնսի»: Քանի՞ տարով: Մենք դեռ աշխատում ենք դրա շուրջ: Հույս ունեմ, որ ամեն ինչ այսօր կհստակեցվի,- հայտնել է գործակալ Ֆրանսիս Կակուն հոլանդական Gelderlander պարբերականի հետ հարցազրույցում: