«Սուոնսի Սիթիի» հարձակվող Վիլֆրիդ Բոնին կարծում է, օրեր առաջ Անգլիայի գավաթում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը իրենց վստահություն է հաղորդել «Օլդ Թրաֆորդում» կայանալիք առաջիկա խաղի համար:
Կիրակի օրը կայացած խաղում հենց Բոնին խփեց «կարապների» հաղթական գնդակը, որն ապահովեց իր թիմի տեղը Անգլիայի գավաթի 4-րդ փուլում: Մի քանի օր հետո ակումբները կրկին կհանդիպեն արդեն Պրեմիեր Լիգայի շրջանակներում:
-Այդ գոլը և այդ արդյունքը, որին մենք հասանք, իսկական երազանք էր: Դա մեզ մեծ վստահություն է հաղորդել և մենք պատրաստ ենք առաջիկա խաղին: Մենք «Օլդ Թրաֆորդ» ենք գնալու հաղթելու համար:
Ընթացիկ մրցաշրջանում ես շատ գոլեր եմ խփել ավելացրած ժամանակում: Ուղղակի պետք է մինչև խաղի վերջ պահել զգոնությունը, քանի որ չգիտես, թե երբ հնարավորություն կստեղծվի:
Ես մեր վինգերին ասեցի, որ եթե նրա փոխանցումը հասնի ինձ, ապա ես գոլ կխփեմ,- Բոնիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: