«Սելթիկի» կիսապաշտպան Վիկտոր Վանյամայի նախկին մարզիչը հայտնել է, որ քենիացին ցանկանում է այս ամռանը տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:
Վանյաման Չեմպիոնների Լիգայում իր հաջողակ խաղի շնորհիվ հայտնվել է Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում: Ժան-Մարի Աբելն, ում ղեկավարությամբ Վանյաման արել է իր առաջին ֆուտբոլային քայլերը, հաղորդել է, որ Վիկտորը ցանկանում է միանալ Արսեն Վենգերի թիմին:
-Վիկտորի հայրը գրեթե ամեն շաբաթ զանգահարում է ինձ և ասում, որ իր որդուն ամենից շատ հետաքրքրում է «Արսենալը»: Վենգերը մեկ ամիս առաջ բանակցություններ է վարել «Սելթիկի» հետ, և ծնողների խոսքերով, Վանյաման ամենից շատ նախընտրում է «Արսենալ» տեղափոխվելու տարբերակը:
Իհարկե, ամեն-ինչ կարող է մեկ րոպեում փոխվել: Ինչպես Վիկտորն է ինձ ասել, նա կտեղափոխվի այն ակումբ, որտեղ խաղալու հնարավորություն կստանա: Նա դեռ շատ երիտասարդ է,- մարզչի խոսքերն է մեջբերել Daily Mail պարբերականը: