Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Սանդերլենդը» շատ մոտ է «Արսենալի» դարպասապահ Վիտո Մանոննեին ձեռք բերելուն:
Օրեր առաջ «կատուները» բաժանվեցին իրենց առաջին համար Սիմոն Մինյոլեից, ով 11 մլն ֆունտի դիմաց տեղափոխվեց «Լիվերպուլ»: «Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանոիոն որոշել է այդ կորուստը լրացնել իր հայրենակցի միջոցով:
Այս պահին 25-ամյա իտալացին փաստացի համարվում է «Արսենալի» երրորդ դարպասապահը՝ զիջելով Վոյցեխ Շեսնիին և Լուկաշ Ֆաբիանսկիին: Մանոննեն լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2005թ-ին «Ատալանտայից», սակայն այդ պահից մասնակցել է ընդամենը 15 հանդիպման:
Արդեն հաջորդ շաբաթ Վիտոն կբանակցի «Սանդերլենդի» հետ, քանի որ երկու ակումբները գործնականում համաձայնության են եկել: