• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիրջրիլ վան Դեյկը «Լիվերպուլի» նոր ավագն է

«Լիվերպուլի» նոր ավագ է նշանակվել պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը, իսկ կիսապաշտպան Թրենթ Ալեքսանդր-Առնոլդը՝ փոխավագն է։

Անցյալ շաբաթ «Լիվերպուլը» 12 միլիոն ֆունտով վաճառեց իր նախկին ավագ Ջորդան Հենդերսոնին «Ալ Իտիֆակին»:

Այսպիսով, 2015 թվականից ի վեր Յուրգեն Կլոպի պաշտոնավարման ժամանակաշրջանում առաջին անգամ «Լիվերպուլը» նոր ավագի կարիք ունեցավ, և 32 ամյա Վան Դեյկը արժանացավ այդ պատվին։

«Սա իսկապես մեծ օր է ինձ, կնոջս, երեխաներիս, ընտանիքիս համար: Դա յուրահատուկ զգացողություն է, և ես չեմ կարող իրականում նկարագրել այն: Բայց դա մի բան է, որով ես շատ, շատ հպարտ եմ»:

«Ինչպես գիտեք, ես Հոլանդիայի հավաքականի ավագն եմ, ինչն արդեն իսկ մեծ պատիվ է և հպարտանալու առիթ: Բայց այժմ նաև «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի ավագն եմ։ Սա այնպիսի զգացում է, որը չեմ կարող նկարագրել»:

«Սա մի բան է, որն ինձ շատ է հպարտացնում, և ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի բոլորը հպարտանան և երջանիկ լինեն ինձանով և ֆուտբոլային ակումբով»,- ասել է Վան Դեյկը «Լիվերպուլի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ։

Վան Դեյկը «Լիվերպուլի» մի մասնիկն է համարվում 2018 թվականի հունվարին «Սաութհեմպտոնից» տեղափոխվելուց հետո: Այդ ժամանակից ի վեր Վիրջիլը անցկացրել է 222 հանդիպում՝ տոնելով «կարմիրների» հետ հաղթանակներ Պրեմիեր լիգայում, Չեմպիոնների լիգայում, Անգլիայի գավաթում, Լիգայի գավաթում, Եվրոպայի սուպերգավաթում, Անգլիայի Սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում:

Բացի Հենդերսոնից, «Լիվերպուլը» այս ամառ հրաժեշտ տվեց նաև վետերան Ջեյմս Միլներին, ով «կարմիրների» փոխավագն էր, այս պաշտոնը այժմ ստանձնում է 24 ամյա Ալեքսանդր-Առնոլդը:

Հետաքրքիր փաստեր