«Տոտտենհեմի» նորեկ Վլադ Կիրիկեշն Անգլիայում աշխատելու թույլտվություն դեռևս չի ստացել, ինչն էլ հետաձգում է նրա նորամուտն իր նոր թիմի կազմում:
Լոնդոնյան ակումբն օգոստոսի վերջին «Ստյաուայից» է ձեռք բերել 23-ամյա ռումինացուն, սակայն թղթաբանական հարցերի պատճառով նա դեռևս չի կարող խաղալ «Տոտտենհեմում»:
-Մենք սպասում ենք անհրաժեշտ փաստաթղթերով նամակին: Մի փոքր տարօրինակ է այս ամենը, սակայն սա իրականությունն է,- «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: