«Արսենալը» պաշտոնապես հայտնել է դարպասապահ Վոյցեխ Շեսնիի հետ նոր՝ երկարաժամկետ պայմանագրի ստորագրման մասին:
Շեսնին «Արսենալի» ակադեմիա է ընդունվել 2006թ-ին, իսկ առաջին թիմում նորամուտը նշել է 2009թ-ին: Մինչ այժմ լեհ դարպասապահը լոնդոնյան ակումբում մասնակցել է 121 հանդիպման:
-Մենք շատ ուրախ ենք, որ Շեսնին նոր պայմանագիր ստորագրեց: Ես միշտ նրա մեջ տաղանդավոր դարպասապահ եմ տեսել: Նա դեռ երկար տարիներ կարող է օգնել «Արսենալին»,- ասել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
Լուրերի համաձայն, նոր պայմանագրով Շեսնին կվաստակի շաբաթական 100 հզր ֆունտ: