Ինչպես հայտնում է «Տոտտենհեմի» և «Սուոնսիի» պաշտոնական կայքերը, այս ակումբները ավարտին են հասցրել միանգամից երեք տրանսֆեր:
Ուելսյան ակումբի պաշտպան Բեն Դեյվիսը և դարպասապահ Միխել Վորմը միացել են Մաուրիսիո Պոչետինոյի թիմին, իսկ Գիլֆի Սիգուրդսոնը վերադարձել է «Լիբերթի»:
Վորմը լոնդոնյան ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրել, իսկ Դեյվիսը՝ 4: Չորս տարվա պայմանագիր է ստորագրել նաև Սիգուրդսոնը:
Նշենք, որ Վորմը և Դեյվիսը տրանսֆերային այս պատուհանի ընթացքում «Տոտտենհեմի» առաջին ձեռքբերումներն էին: