«Լիվերպուլի» 19-ամյա պաշտպան Ջեք Ռոբինսոնը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա «Վուլվերհեմպտոնում»:
2010թ-ի մայիսին 16-ամյա Ջեքը (16տ 250օր) դարձավ Պերեմիեր Լիգայում «Լիվերպուլի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Ջեքը կարևոր ֆուտբոլիստ էր նախկին մարզիչ Քենի Դալգլիշի համար:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոբինսոնը «կարմիրների» կազմում մասնակցել է վեց հանդիպման` երկուական հանդիպում Լիգայի գավաթի, Անգլիայի գավաթի և Եվրոպա Լիգայի մրցաշարերում: Սակայն ֆուտբոլիստը մեսրիսայդցիներին չի օգնել Պրեմիեր Լիգայում:
Մրցաշրջանի մնացած հատվածը երիտասարդ պաշտպանը կանցկացնի Չեմպիոնշիպում հանդես եկող «Վուլվերհեմպտոնում»: