«Վուլվերհեմփթոնը» թարմացրել է իր տրանսֆերային ռեկորդը՝ ձեռք բերելով «Սպորտինգի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Մատեուշ Նունեշին։
Նունեշը հնգամյա պայմանագիր է կնքել «Վուլվերհեմփթոն»-ի հետ՝ 12 ամսով երկարաձգելու տարբերակով և կարող է իր դեբյուտը «Վուլվզ»-ի կազմում ունենալ շաբաթ օրը «Տոտտենհեմ»-ի դեմ Պրեմիեր լիգայի խաղում:
23-ամյա բրազիլացին ակումբի վրա արժեցել է 42,2 մլն ֆունտ, որից 38 մլն ֆունտը երաշխավորված գումարն է:
Նունեշը «Սպորտինգում» անց է կացրել երեքուկես տարի, որի ընթացքում 76 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։
Նշենք, որ «Վեստ Հեմը» նույնպես այս ամառվա սկզբին հետաքրքրություն էր ցուցաբերում Նունեշի նկատմամբ, սակայն անցյալ շաբաթ «մրճահարների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն նշել է, որ Մատեուշը «չի ցանկանում» տեղափոխվել իր ակումբ։