«Վեստ Հեմ Յունայթեդը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալության է վերցրել «Վուլվերհեմպտոնի» կենտրոնական պաշտպան Ռոջեր Ջոնսոնին:
30-ամյա Ջոնսոնը մեծ փորձ ունի: 2008թ-ին նա «Քարդիֆի» հետ հասավ մինչև Անգլիայի գավաթի եզրափակիչ, իսկ 2011թ-ին «Բիրմինգհեմի» հետ նվաճեց Լիգայի գավաթը: Միայն Պրեմիեր Լիգայում Ռոջերը անցկացրել է 100-ից ավել խաղ:
Ավելացնենք, որ Ջոնսոնը կարող է մասնակցել Լիգայի գավաթի կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին: