«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը խնդրել է իր ակումբին լուծել հարձակվող Մարկուս Ռաշֆորդի ապագայի հարցը մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Տեն Հագի ժամանումը «Յունայթեդ» օգնեց Ռաշֆորդին վերափոխվել և հետ թողնել աղետալի սեզոնը: Այս մրցաշրջանում Մարկուսը բոլոր մրցաշարերում խփել է 27 գոլ։
Այժմ Ռաշֆորդին ընդամենը մեկ տարի է մնացել շաբաթական 250,000 ֆունտ ստեռլինգ աշխատավարձով պայմանագրի ավարտին, և մամուլում լուրեր են շրջանառվում, որ «ՊՍԺ»-ն պատրաստ է Մարկուսին շատ ավելին վճարել:
Այնուամենայնիվ, Տեն Հագը շահագրգռված չէ բաժանվել Ռաշֆորդից և ցանկանում է, որ «Յունայթեդը» արագացնի բանակցությունները՝ մինչև ամառ կապելով Անգլիայի 25 ամյա ֆուտբոլիստի ապագան նոր պայմանագրով, հայտնում է Daily Mirror-ը:
Ակնկալվում է, որ նոր գործարքը Ռաշֆորդին կդարձնի «Յունայթեդի» ամենաբարձր վարձատրվող խաղացողը: Այժմ դա դարպասապահ Դավիդ Դե Խեան է, ով իր հերթին պետք է կրճատի աշխատավարձը՝ Օլդ Թրաֆորդում մնալու համար: