«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հայտարարել է, որ ինքը կնշանակի թիմի ավագին և չի կազմակերպի քվեարկություն խաղացողների միջև։
Պաշտպան Հարի Մագուայրը, ով նշանակվել է թիմի ավագ Օլե-Գուննար Սուլշերի կողմից 2020 թվականի հունվարին, դեռ հանդիսանում է «Յունայթեդի» ավագը։
Այնուամենայնիվ, նախորդ մրցաշրջանում Մագուայրը դադարեց լինել մեկնարկային կազմի խաղացող, և դա դրդում է «կարմիր սատանաներին» փոխել իրենց ավագին:
Կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեսը համարվում է «Յունայթեդի» նոր ավագի պաշտոնի ֆավորիտը, և Տեն Հագը շուտով պետք է հայտարարի այն որոշման մասին, որն ինքը կկայացնի։
«Ոչ, ես թույլ չեմ տա, որ հանդերձարանը քվեարկի: Դա կլինի իմ որոշումը», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում The Athletic-ը: