«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հրահանգել է ակումբին նոր պայմանագրեր չառաջարկել խաղացողներից ոչ մեկին, քանի դեռ չի հասկանում, թե ում հետ է շարունակելու աշխատել։
Միանգամից «Յունայթեդի» առաջին թիմի ութ խաղացողների, այդ թվում՝ Կրիշտիանու Ռոնալդուի, Դավիդ Դե Խեաի, Մարկուս Ռաշֆորդի, Լյուկ Շոուի, Ֆրեդի և Դիեգո Դալոտի գործող պայմանագրերը ավարտվում են այս մրցաշրջանի վերջում։
Այնուամենայնիվ, այս և մյուս խաղացողները պետք է քրտնաջան աշխատեն նոր պայմանագրեր ձեռք բերելու համար: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Տեն Հագի նախաձեռնությամբ խաղացողների հետ բոլոր բանակցությունները դադարեցվել են համագործակցության երկարաձգման վերաբերյալ։
Հոլանդացի մարզիչը ցանկանում է ավելի լավ ծանոթանալ իրեն թողած ֆուտբոլիստներին, և որոշումները, թե նրանցից ովքեր նոր պայմանագիր կստանան, կկայացվեն 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո։