«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը մեկնաբանել է կիսապաշտպան Մարսել Զաբիցերի վնասվածքը:
Զաբիցերը պետք է խաղար «Յունայթեդի» մեկնարկային կազմում ԱՊԼ-ի 31-րդ տուրի «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում, սակայն վերջին պահին Տեն Հագը ստիպված եղավ Մարսելին փոխարինել Քրիստիան Էրիկսենով:
0-2 հաշվով հաղթանակից հետո Տեն Հագը կոչ արեց սպսել բժշկիների կայացնել որոշմանը՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով վնասվածքների կտրուկ աճի վերաբերյալ։
«Զաբիցերը դուրս եկավ մարզվելու, ինչ-որ բան զգաց»։
«Մենք որոշեցինք ռիսկի չդիմել: Վաղը մենք կտեսնենք, թե ինչն էր նրա անհանգստության պատճառը: Բայց երբ դուք ունեք Էրիկսեն պահեստայինների նստարանին, դա հաստատ այդքան էլ մեծ խնդիր չէ»:
«Անցյալ շաբաթ ես ունեի բարձր մակարդակի ինը պաշտպան, այժմ մնացել են չորսը»:
«Մեզ պետք են մեր բոլոր խաղացողները: Մենք դեռ խաղում ենք երեք մրցաշարերում, և մեզ անհրաժեշտ են մեր բոլոր խաղացողները, որպեսզի կարողանանք բարձր մակարդակի խաղ ցուցադրենք»:
«Ինչո՞ւ է բացակայում Մալասիան։ Արդեն մեկ շաբաթ է ինչ նա խաղում է ցավացող ծնկով, և սխալ կլիներ նրան թույլ տալ սկսել այս խաղը մեկնարկային րոպեներից», – ասել է Տեն Հագը BBC-ին: