«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան կրկին վարձավճարով տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Վերջին 2 տարիների ընթացքում 21-ամյա բելգիացին վարձավճարով հանդես է եկել մադրիդյան ակումբում և երեք մրցանակ է հաղթել. Եվրոպա Լիգան, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը և Արքայական գավաթը: Ավելին, Կուրտուան ճանաչվել է ավարտված մրցաշրջանում Լա Լիգայի լավագույն դարպասապահ:
Ամենայն հավանականությամբ, «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գտնում է, որ Տիբոն դեռևս պատրաստ չէ Պետեր Չեխի հետ մրցակցել առաջին համարի համար: Այդ պատճառով, Կուրտուան ինչպես և ցանակնում էր, կրկին կմնա «Ատլետիկոյում»` անհրաժեշտ փորձ ձեռքբերելու համար: