• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տիլեմանսը համաձայնվել է միանալ «Աստոն Վիլլային»

«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը համաձայնվել է ազատ գործակալի կարգավիճակով միանալ «Աստոն Վիլլային»:

Տիլեմանսը մայիսի վերջին հաստատեց, որ հեռանում է ԱՊԼ-ն լքած «Լեսթեր Սիթից», որի կազմում էր 2019 թվականի հունվարից։

Քինգ Փաուերում երեք ու կես սեզոնների ընթացքում Տիլեմանսը անցկացրել է 195 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։ Յուրին խփեց «աղվեսների» հաղթական գոլը Անգլիայի գավաթի եզրափակչում՝ «Չելսիի» դեմ 2021 թվականին։

Բոլոր տարբերակներից Տիլեմանսը նախընտրեց «առյուծներին», որը շաբաթ երեկոյան հայտարարեց 26 ամյա բելգիացու հետ ձեռք բերված համաձայնության մասին։

Իսկ talkSPORT-ը հավելում է, որ «Վիլլայի» մարզիչ Ունայ Էմերին թիրախավորել է նաև մեկ այլ ազատ գործակալի: Խոսքը «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի մասին է։

Հետաքրքիր փաստեր