Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալի» դեմ պատասխան խաղից առաջ «Բավարիայի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտնել է, որ հավանական է համարում իր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ինչպես հայտնի է, Գերմանիայի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի և Բունդեսլիգայի գործող չեմպիոնի միջև նոր պայմանագրի հարցում լուրջ անհամաձայնություններ կան:
Կրոսը վաղուց չի թաքցնում, որ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Բավարիայից»: Հունվարին խոսվում էր, որ նա կմիանա «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն գործարքը չիրականացավ:
-Ոչ մի որոշում առայժմ չի ընդունվել: Գաղտնիք չէ, որ հավանական է իմ տեղափոխությունը Պրեմիեր Լիգա,- ասել է Կրոսը: Daily Express