«Տոտտենհեմը», «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին» ամռանը կպայքարեն ԱԶ Ալկմարի և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ադամ Մահերին ձեռք բերելու համար: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն ֆունտ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 19-ամյա Մահերը հոլանդական ակումբը կլքի արդեն այս մրցաշրջանի ավարտին: Արդեն հայտնի է, որ «Սիթիի» սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիստայնը հանդիպել է Ադամի հետ և առաջարկել նրան տեղափոխվել «Սիթի օֆ Մանչեսթեր»:
Աղբյուրի հաղորդմամբ, «քաղաքայինները» հոլանդացուն տեսնում են որպես Սամիր Նասրիին փոխարինող, ով ընթացիկ մրցաշրջանում այնքան էլ հաջող չի հանդես գալի և կարող մրցաշրջանի ավարտին լքել Մանչեսթերը:
Հայտնի է նաև, որ Մահերի ծառայություններով հետաքրքրված են հյուսիսլոնդոնյան երկու ակումբներ՝ «Տոտտենհեմը» և «Արսենալը»: