Հանդիպման վերջին րոպեյին «Տոտտենհեմը» բաց թողեց հաղթանակը «Էվերթոնի» դեմ խաղում (1:1)։ Այժմ նրանք ունեն Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Նյուքասլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հավասար միավորներ:
«Իրիսների» գլխավոր մարզիչ Շոն Դայչը վստահել էր նույն 11 խաղացողներին, ովքեր սկսեցին «Չելսիի» դեմ 2-2 հաշվով ավարտված խաղը:
«Շպորների» ժամանակավոր մարզիչ Քրիստիան Ստելլինին վստահեց ապաքինված Ուգո Լյորիսին, Իվան Պերիշիչին և Դեյան Կուլուսևսկուն, ովքեր փոխարինեցին Ֆրեյզեր Ֆորսթերին, Բեն Դեյվիսին և Ռիչարլիսոնին: