«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է «Մոնպելյեի» կիսապաշտպան Բենջամին Ստամբուլիին գնելու մասին: Գործարքի արժեքը կազմում է 4,7 մլն ֆունտ:
Բենջամինը «Մոնպելյեի» սան է, ով ֆրանսիական ակումբի առաջին թիմում նորամուտը նշել է 2010թ-ին: Այդ պահից Ստամբուլիին մասնակցել է 129 խաղի՝ դառնալով 4 գոլի հեղինակ:
Բենջամինը «Մոնպելյեի» հետ 2012թ-ին դարձավ ֆրանսիական Լիգա 1-ի հաղթող: Ֆրանսիայի երիտսարդական հավաքականում Ստամբոլիին մասնակցել է 14 հանդիպման:
Ավելացնենք, որ 24-ամյա ֆրանսիացին «Տոտտենհեմի» հետ հինգ տարվա պայմանագիր է ստորագրել: