«Տոտտենհեմը» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Պրեմիեր լիգայում՝ սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջելով «Աստոն Վիլային»։
«Խթանների» գլխավոր մարզիչ Անժե Պոստեկոգլուն քայլեր էր ձեռնարկել «Վուլվերհեմպտոնից» կրած պարտությունից հետո` մեկնարկային կազմում ընդգրկելով Դեստոնի Ուդոջիին, Ռոդրիգո Բենտանկուրին, Բրայան Խիլին և Ջովանի Լո Չելսոյին, ովքեր մեկնարկային կազմում փոխարինեցին Էրիկ Դայերին, Իվ Բիսումային, Պապե Մատար Սառին և Պիեռ-Էմիլ Հոյբյերգին։
«Առյուծների» մեկնարկային կազմում կարող էինք տեսնել միայն մեկ փոփոխություն՝ Յուրի Տիլեմանսի փոխարեն հանդիպումը սկսեց Դիեգո Կարլոսը։
«Տոտտենհեմ» 1 – 2 «Աստոն Վիլլա»
Գոլեր՝ Լո Չելսո ֊ Տորես, Վաթկինս
Դեղին՝ Քեշ, Կամարա, Մաքգին, Վաթկինս