• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը»-«Լիվերպուլ»․ Կլոպի թիմի արագությունը, ու Անգելոսի զսպվածությունը կանխորոշեցին այս խաղի սցենարը

Հանդիպումից հետո լրագրողը հետաքրքրվեց Յուգեն Կլոպից, թե ինչով է պայմանավորված «Լիվերպուլի» 4 հեռացումները Պրեմեիր Լիգայի ընդամենը 7-րդ տուրի դրությամբ․ « Մակ Ալիստերի կարմիրը կարմիր չէր, Վան Դեյկին հեռացրեցին սովորական խախտման համար, Ժոտայի առաջին խախտումը դեղին չէր», – պատասխանեց գերմանացի մասնագետը։

Այստեղ մեխը «Լիվերպուլի» 6 համար որպես այդպիսին չունենալու մեջ է։ Ֆուտբոլիստ, ով կհանգստացնի խաղը, քանի որ Կլոպի թիմի այնպիսի արագություններ է զարգացնում, որ հենց «Լիվերպուլը» չի կարողանում այն կառավարել, երբ գնդակը կորցնում է, դրա համար է պետք 6 համար, թիմային հավասարակշրվածությունը պահելու, թիմի արագությունը վերահսկելու համար, իսկ երբ նման ֆուտբոլիստ չի լինում,  գնդակի կորստի հետ  միասին տեղի են ունենում նման խախտումներ, քանի որ թիմային հավասարակշռվածությունը հիմնականում խախտված է լինում։

Մինչև «Տոտտենհեմի» հետ հանդիպումը «Լիվերպուլը» յոթ խաղ անընդմեջ չէր պարտվել, երբ մնացել է տասը հոգով։ Սա Կլոպի թիմի յուրահատկություններից է, երբ թիմը մնում է հանգիստ նույնիսկ տասը հոգով։ Ու  «Տոտտենհեմի» հետ էլ այս շարքը կարող էր երկարել, եթե չլիներ Մատիպի ինքնագոլը հանդիպման վերջում։

«Տոտտենհեմ»-«Լիվերպուլ» 2-1 (xG 2,19  xG 1,12)

Այս հանդիպումը պետք է բաժանել մինչև հեռացումը ու հեռացումից հետո․ մինչ հեռացումը «Լիվերպուլը» փորձում էր ավելի շատ վերահսկել գնդակը, մրցակցին հավաքել մի կողմի վրա ու անմիջապես փոխել գրոհի ուղղությունը, քանի որ «Տոտտենհեմի» կենտրոնը հենց այնպես անցնելը շատ բարդ է, Անգեի թիմը ունի ֆիզիկապես ամենաամուր ամենաճկուն հենակետային գոտի Պրեմիեր Լիգայում։ Ահս այսպիսի մի խաղարկման արդյունքում Սալահը ստանումէ գնդակը ու Վան Դեյկեից ու հարվածի դուրս բերում Լուիս Դիասին։

Ամեն դեպքում «Տոտտենհեմը» չէր խուսափում Ուդոջիին թողել մենակ Սալահի դեմ, իմիջայլոց հոյակապ եզրային պաշտպան է մեր աչքի առջև զարգանում Անգելոսի գլխավարությամբ։

Պաշտպանվելիս «Լիվերպուլը» անցնում էր 4-4-2-ի, բայց որպեսզի այդ դասավարությունը տեղից շարժի «Տոտտենհեմը», նրանք տարբեր ֆուտբոլիստներով լցնում էին կենտրոնը ու գնդակի խաղարկումով գրոհի Կլոպի թիմի պաշտպանական առաջին գիծը հաղթահարում էին։

Անգելոսի թիմի գնդակի խաղարկման յուրահատկություններից է՝ եզրային պաշտպանների ներքին գոտում հայտնվելը․ Պեդռո Պոռռոն ու Ուդոջին ավելի նեղ են խաղում, իսկ լայնույթը պահում են եզրային վինգերները՝ Ռիշարլսոնը ու Կուլուսեվսկին

Սա ստիպում էր «Լիվերպուլի» եռյակ կիսապաշտպաններին ավելի զուսպ լինել պրեսինգի ժամանակ։

Թիմերի նախնական ծրագիրը խաղի մասով խախտեց Ջոնսի հեռացումը, ինչը ստիպեց Կլոպի թիմին վերադասավորվել 4-4-1-ի ու այս դեպքում էլ նրանք հոյակապ էին խաղում։ Ընդհանուր առմամբ Յուրգենի թիմը ունի ամեն ինչ հակագրոհներով խաղալու համար նույնսիկ տասը հոգով ու առաջին անգամ չէ, էր «Լիվերպուլը» պետք է տասը հոգով խաղար ու նույսիկ հասներ հաղթանակի, բայց «Տոտտենհեմը» զուսպ էր, նրանք քաջ գիտակցում էին՝ ինչպիսի թիմ  է մրցակիցը։

Հենց այդ զսպվածության արդյունքում, Անգե Պաստեգօղլուն չգնաց սրմանը նույիսկ 1-1-ի ժամանակ, երբ «Լիվերպուլը» մնացել էր արդեն ինը ֆուտբոլիստներով խաղադաշտում։ Այս ժաման էլ, երբ Կլոպը անցավ արդեն 5-3-0 դասավարությանը, Անգելոսը էլի չգնաց սրմանը, չնայած գայթակղությունը մեծ էր։ Սա սթափ մոտեցում է, երբ դու ոչ միայն գիտակցում ես,թ թե ով է մրցակիցդ, այլ նաև հստակ գիտես քո թիմին ու նայում ես հեռուն, ոչ թե հենց այս խաղի տրամաբանությանը։

Տարբեր առիթներով խոսել եմ, հիմա էլ նշեմ․ «Տոտտենհեմին» չի կարելի թերագնահատել, նա չեմպիանական մրցավազքի ֆավորիտների ցանկում զիջում է միայն «Սիթիին»։

Ես չեմ խոսում մրցավարությունից, համարում եմ այդ խոսակցությունը անիմաստ ու ժամանակվրեպ, բայց պետք է նշել, որ Լուիս Դիասի գոլը անարդար ձևով չեղարկեցին՝ սխալմամբ համարելով խաղից դուրս։

Կարեն Պողոսյան