Երկու արագ գոլ խփելով՝ «Տոտտենհեմը» հրաշքով բաց չթողեց հաղթանակը «Էվերթոնի» հետ տնային խաղում՝ 2:1։
«Խթաների» մեկնարկային կազմում երկու փոփոխություն էր տեղի ունեցել: Էմերսոն Ռոյալը և Օլիվեր Սկիպը փոխարինել էին որակազրկված Դեստոնի Ուդոջիին և Իվ Բիսումային։
Առողջացած Վիտալի Միկոլենկոն վերադարձավ «իրիսների» մեկնարկային կազմ: Նա և Ջարեդ Բրանտուեյթը փոխարինեցին Բեն Գոդֆրիին և Մայքլ Քինին։
«Տոտտենհեմ» 2 – 1 «Էվերթոն»
Գոլեր՝ Ռիչարլիսոն, Սոն – Գոմես
Դեղին՝ Կուլուսևսկի – Գույե, Օնանա, Գոմես, Պետերսոն