Ինչպես հայտնում է The Sun-ը, «Տոտտենհեմը» հետևում է «Վեստ Բրոմվիչի» հարձակվող Սաիդո Բերաինոյին և կփորձի հունվարին պայմանագիր ստորագրել Անգլիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի հետ։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6-րդ տեղն զբաղեցնող «Տոտտենհեմնը» մինչ այս պահը խփել է ինը գոլ, որը ոչ բավարար ցուցանիշ է Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար պայքարող ակումբի համար։
Այս պահին «Տոտտենհեմի» լավագույն ռմբարկուն նոմինալ վինգեր Նասեր Շադլին է, ով դարձել է 4 գոլի հեղինակ, այն դեպքում, երբ հարձակվողներ Ռոբրետո Սոլդադոն և Էմանուել Ադեբայորը միասին մեկ գոլ են խփել։
Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է իր թիմում ստեղծված այդ խնդիրը լուծել 21-ամյա Բերաինոյի օգնությամբ, ով մինչ այս պահը դարձել է 5 գոլի հեղինակ։
Աղբյուրի հաղորդմամբ, «Տոտտենհեմը» Սաիդոյի համար առաջարկություն կանի արդեն հունվարին։ Բերաինոյի տրանսֆերը գնահատվում է 15 մլն ֆունտ։