Քիչ առաջ ավարտվեց Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որին մասնակցում են անգլիական ակումբներից «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Տոտտենհեմը»։
Երեք ակումբների երկրպագուների համար էլ դժվար թե վիճակահանությունը գոհացնող լինի, քանի որ «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցեն միմյանց հետ, իսկ «Տոտտենհեմին» բաժին է հասել առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը համարվող Դորտմունդի «Բորուսիան»։
Ավելացնենք, որ «կարմիր սատանաները» և «Տոտտենհեմն» առաջին խաղերը կանցկացնեն դրսում, ինչպես որ 1/16 եզրափակչում։
1/8 եզրափակչի առաջին խաղերը կկայանան մարտի 10-ին, պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց։
Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի զույգերը․
«Շախտյոր» (Ուկրաինա) – «Անդերլեխտ» (Բելգիա)
«Բազել» (Շվեյցարիա) – «Սևիլյա» (Իսպանիա)
«Վիլյառեալ» (Իսպանիա) – «Բայեր» (Գերմանիա)
«Ատլետիկ» (Իսպանիա) – «Վալենսիա» (Իսպանիա)
«Լիվերպուլ» (Անգլիա) – «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Սպարտա» (Չեխիա) – «Լացիո» (Իտալիա)
«Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) – «Տոտտենհեմ» (Անգլիա)
«Ֆեներբահչե» (Թուրքիա) – «Բրագա» (Պորտուգալիա)