«Տոտտենհեմը» իսկապես հետաքրքրված է Յուլիան Նագելսմանով, ով հեռացվել է «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բուքմեյքերները Նագելսմանին դիտարկում են որպես Հյուսիսային Լոնդոնում Անտոնիո Կոնտեին փոխարինողների շարքում հիմնական ֆավորիտ։
Այդ ժամանակվանից «Բավարիան» հաստատել է Յուլիանին աշխատանքից հեռացնելու և «Չելսիի» նախկին մարզիչ Թոմաս Տուխելի նշանակումը, ով պայմանագիր է կնքել գերմանական գրանդի հետ մինչև 2025 թվականի հունիսը:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Տոտտենհեմն» այժմ կփորձի բանակցել 35 ամյա Նագելսմանի հետ, ում ծառայություններով «շպորները» հետաքրքրություն էին ցուցաբերել դեռ 2021 թվականին, սակայն Յուլիանը «ՌԲ Լեյպցիգից» հեռացավ «Բավարիա»:
Ինչ վերաբերում է Կոնտեին, ապա նա ընտանիքի հետ դեռ Իտալիայում է։ «Տոտտենհեմի» ֆուտբոլիստներն այլևս չեն սպասում, որ կվերադառնա Անտոնիոն, ում պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին։