Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Տոտտենհեմը» հյուրընկալվեց Լիոնի «Օլիմպիկին»: Թիմերի առաջին հանդիպումը ավարտվել էր լոնդոնցիների 2:1 հաշվով հաղթանակով:
Խաղի հաշիվը 17-րդ րոպեին բացեց Մակսիմ Գոնալոնը: Այդ հաշիվը ֆրանսիական ակումբին ապահովում էր հաջորդ փուլի ուղեգիր, սակայն «Տոտտենհեմը» չհանձնվեց և խաղի վերջին րոպեին հավասարեցրեց հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Մուսա Դեմբելեն՝ 1:1:
Ընդհանուր հակամարտությունում «Տոտտենհեմը» հաղթելով 3:2 հաշվով է դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Գոլեր. Գոնալոն՝ 17ր, Դեմբելե՝ 90