«Տոտտենհեմը» համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Վոլֆսբուրգի» պաշտպան Միկի Վան դե Վենի հետ։
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, Վան դե Վենի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք ակումբներ, այդ թվում՝ «Լիվերպուլը», սակայն «Տոտտենհեմը» ներկայումս հաղթում է 22 ամյա հոլանդացու համար մղվող պայքարում:
Ավելին, Վան դե Վենն արդեն համաձայնել է տեղափոխվել «Տոտտենհեմ»՝ «խթանների» հետ համաձայնեցնելով հնգամյա պայմանագրի պայմանները։
Միևնույն ժամանակ, «Տոտտենհեմը» դեռևս պետք է համաձայնության գա «Վոլֆսբուրգի» հետ Վան դե Վենի փոխհատուցման չափի շուրջ։ Առայժմ «խթանները» չեն ներկայացրել Միկիին գնելու իրենց առաջարկը։