«Տոտտենհեմը» Զագրեբի «Դինամոյի» հետ համաձայնության է եկել երկու տաղանդավոր ֆուտբոլիստների տեղափոխության հարցում: Լոնդոնյան ակումբը 20 մլն եվրոյով (17 մլն ֆունտ) կգնի Ալեն Հալիլովիչին և Թին Ժեդվային:
Ինչպես հաղորդում է խորվաթական հեղինակավոր Sportske Novosti պարբերականը, կենտրոնական պաշտպան Ժեդվայը Անդրե Վիլաշ-Բոաշի թիմին կմիանա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, իսկ կիսապաշտպան Հալիլովիչը՝ հաջորդ ամռանը:
Այժմ Ալենը և Թինը ընդամենը 17 տարեկան են, սակայն երկուսն էլ հանդես են գալիս «Դինամոյի» առաջին թիմում և համարվում են Եվրոպայի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներից: Ժեդվայի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Արսենալը», սակայն «Տոտտենհեմը» ավելի հաջողակ գտնվեց: