Ինչպես հաղորդում է Cadena SER պարբերականը, «Տոտտենհեմը» «Վալենսիայի» հետ համաձայնության է եկել Ռոբերտո Սոլդադոյի տրանսֆերային արժեքի հարցում:
Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակը լոնդոնցիներին ստիպում է արագ ուժեղացնել հարձակման գիծը: Հաղորդվում է, որ «Տոտտենհեմը» համաձայնվել է վճարել պահանջվող 30 մլն եվրոն (26 մլն ֆունտ):
«Վալենսիան» արդեն փոխարինող է գտել Սոլդադոյին: 3 մլն ֆունտով «չղջիկներին» կարող է միանալ «Սարագոսայի» հարձակվող Էլդար Պոշտիգան: