Ֆրանկո Բալդինին զբաղեցրել է «Տոտտենհեմի» տեխնիկական տնօրենի պաշտոնը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հունիսի սկզբին Բալդինին հեռացել էր իտալական «Ռոմայից»: Հիմա Ֆրանկոյին, ով «Ռեալում» աշխատելու փորձ ունի, սպասվում է պատասխանատու պաշտոն զբաղեցնել «Ուայտ Հարթ Լեյնում»:
-Ֆրանկոն շատ հարգված է իր ոլորտում, շատ տեղեկությունների է տիրապետում ամբողջ աշխարհի ֆուտբոլիստների մասին: Նա կուժեղացնի մեր անձնակազմը և շատ լավ կհամագործակցի Անդրե Վիլաշ-Բոաշի հետ խաղային բնագավառներում,- հայտնել է լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լևին: