«Տոտտենհեմը» պաշտոնապես հաստատել է, որ կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը բաց կթողնի 2022/23 մրցաշրջանի մնացած մասը։
Հիշեցնենք, որ տեղեկություն էր հայտնվել, որ Բենտանկուրը վնասել է ծնկի խաչաձև կապանները անցած շաբաթ օրը «Լեսթերի» դեմ խաղի ժամանակ (4:1)։
«Շպորների» կողմից այսօր տարածված հայտարարության մեջ Ռոդրիգոն պատռել է ձախ ծնկի կապանները և վիրահատության կարիք ունի:
«Տոտտենհեմը» հաստատում է, որ Բենտանկուրն այլևս չի խաղա այս մրցաշրջանում, վնասվածքի բնույթն ասում է, որ Ռոդրիգոն կարող է բաց թողնել հաջորդ մրցաշրջանի մեկնարկը:
25 ամյա ուրուգվայցու կորուստը շատ մեծ կորուստ է «շպորների» համար, ովքեր այժմ կորցրել են Ուգո Լյորիսին, Իվ Բիսսումին և Ռայան Սեսենյոնին, բացի այդ, Պիեռ-Էմիլ Հոյբյերգը առաջինը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը։ Երեքշաբթի օրը «Միլանի» հետ խաղը որակազրկման պատճառով: