«Տոտտենհեմը» դիտարկում է «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Խավի Ալոնսոյին գլխավոր մարզիչ նշանակելու տարբերակը:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Տոտտենհեմի» ղեկավարները տպավորված են Ալոնսոյի կատարած աշխատանքով Լևերկուզենի «Բայերում», որը Խավին սկսել է գլխավորել հոկտեմբերից:
Մի քանի ամսվա ընթացքում Ալոնսոն Բունդեսլիգան լքելու վտանգի տակ գտնվող թիմին հասցրեց վեցերորդ տեղ, ինչպես նաև հասավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ «Բայերը» կխաղա Ժոզե Մոուրինյոյի «Ռոմայի» դեմ:
«Տոտտենհեմի» ղեկավարների թվում կան նաև Վենսան Կոմպանիի երկրպագուներ, ում գլխավորությամբ «Բերնլիին» կարողացավ ապահովել ԱՊԼ-ի մասնակցության ուղեգիր:
«Խթանների» երրորդ թիրախը «Բավարիայի» նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանն է, ով չկարողացավ համաձայնության գալ «Չելսիի» հետ:
Անտոնիո Կոնտեի հրաժարականից հետո «Տոտտենհեմը» նոր մարզչի փնտրտուքների մեջ է: Այս ընթացքում «Տոտտենհեմը» հասցրեց հրաժարվել նաև Քրիստիան Ստելլինիի ծառայություններից, իսկ այս մրցաշրջանը իր տրամաբանական ավարտին է հասցնելու Ռայան Մեյսոնը: