«Տոտտենհեմը» չի շտապում Գարեթ Բեյլին բաց թողնել «Ռեալ Մադրիդ»: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Դանիել Լևին Բեյլի տրանսֆերը կհաստատի կիրակի օրվանից ոչ շուտ:
Լևիի այդ որոշումը պայմանավորված է հյուսիսլոնդանյան դերբիով, որը տեղի կունենա կիրակի օրը: «Տոտտենհեմի» նախագահը չի ցանկանում, որ «Արսենալ» – «Տոտտենհեմ» խաղից առաջ «զինագործներին» միանան «Ռեալի» որոշ ֆուտբոլիստներ:
Հիշեցնենք, որ «Արսենալը» հետաքրքրվում է մադրիդցիների ֆուտբոլիստներ Մեսութ Օզիլի, Անխել Դի Մարիայի և Կարիմ Բենզեմային ծառայություններով, իսկ վերջիններիս տրանսֆերները հնարավոր կլինի գնել միայն այն դեպքում, երբ Բեյլը տեղափոխվի «Ռեալ»: