«Վեստ Հեմի» կիսապաշտպան Մոհամեդ Դիամեն հայտնվել է «Տոտտենհեմի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը:
Կիսապաշտպանի գործող պայմանագրում նշված է, որ նրան կարելի է գնել ընդամենը 3.5 մլն ֆունտով: «Տոտտենհեմի» նախագահ Դենիել Լևի կարծիքով այս տրանսֆերը կարող է դառնալ հեռանկարային ներդրում:
«Վեստ Հեմն» այժմ բանակցություններ է վարում Դիամեի հետ նոր բարելավված պայմանագրի շուրջ, որով և ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կբարձրանա:
Անձամբ Դիամեն հայտնել է, որ ցանկանում է կարիերան շարունակել «Վեստ Հեմում»: