«Տոտտենհեմն» իր նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովի համար պայքարում առաջ է անցել «Արսենալից» և «Վեստ Հեմից»:
32-ամյա բուլղարացին, ով այժմ հանդես է գալիս լոնդոնյան մեկ այլ ակումբ «Ֆուլհեմում», ցանկանում է մինչ կարիերայի ավարտը ևս մեկ կարևոր քայլ անել: Այս տեղեկությունը հաստատել է ֆուտբոլիստի գործակալը:
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, «Տոտտենհեմը» հենց Բերբատովի միջոցով է ցանկանում լուծել հարձակման գծում առաջացած խնդիրները: Այս տարբերակին են հակված նաև բուքմեյքերները, որոնք Բերբատովի համար պայքարում «Տոտտենհեմին» ֆավորիտ են համարում: