«Տոտտենհեմը» չորրորդ պարտությունը կրեց Պրեմիեր լիգայի վերջին հինգ հանդիպումներում՝ սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջելով «Վեստ Հեմին»:
«Մանչեսթեր Սիթիի» հետ ոչ-ոքիից (3:3) հետո «խթանների» մեկնարկային կազմ վերադարձան Քրիստիան Ռոմերոն և Պյեռ Հոյբյերգը, ովքեր նախորդ խաղում որակազրկված էին: Նրանք փոխարինեցին Էմերսոն Ռոյալին և Բրայան Խիլին։
«Մրճահարները» նույնպես երկու փոփոխություն ունեին իրենց մեկնարկային կազմում՝ առաջին անգամ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում ակումբի դարպասում հայտնվեց Լուկաշ Ֆաբիանսկին՝ փոխարինելով Ալֆոնս Արեոլային։ Կուրտ Զուման փոխարինեց Կոնստանտինոս Մավրոպանոսին։
«Տոտտենհեմ» 1 – 2 «Վեստ Հեմ»
Գոլեր՝ Ռոմերո – Բոեն, Ուորդ-Պրոուզ
Դեղին՝ Պորրո, Ռոմերո, Կուլուսևսկի – Պալմերի, Ուորդ-Պրոուզ, Ալվարես