Daily Mail պարբերականի հաղորդմամբ «Տոտտենհեմը» պատրաստ է քննարկել թիմի կիսապաշտպան Ջեյք Լիվերմոլի համար արված առաջարկները:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ջեյքը մասնակցել է ընդամենը երկու խաղի: Ակնհայտ է, որ Վիլաշ-Բոաշը Լիվերմոլին չի տեսնում իր խաղային պլանում:
Հաղորդվում էր, որ սկսզբում «Տոտտենհեմը» ֆուտբոլիստին վարձավճարով կտա այլ ակումբի, սակայն այժմ լոնդոնցիները պատրաստ են լսել նաև նրա վաճառքի մասին առաջարկները:
Նշենք, որ 23-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված են «ՔՊՌ»-ն և «Ֆուլհեմը»: