«Տոտտենհեմի» սեփականատեր Դանիել Լևին պատրաստ է վերանայել ակումբի աշխատավարձերը, որպեսզի թիմում պահի առաջատար ֆուտբոլիստներին, մասնավորապես Գարեթ Բեյլին:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Լևին պատրաստ է Բեյլի աշխատավարձը հասցնել շաբաթական 150 հզր ֆունտի: Դանիելի կարծիքով դա կօգնի նվազեցնել «Ռեալի» հետաքրքրությունն ուելսցի վինգերի նկատմամբ:
Բացի աշախատավարձը, Գարեթը բավական շատ գումար է վաստակում կոմերցիոն պայմանագրերից և գովազդներից: Աղբյուրի հաղորդմամբ, չնայած իսպանական ակումբի առաջարկած 200 հզր ֆունտ աշխատավարձին, Բեյլը չի ցանկանում հեռանալ և ուրախ կլինի մնալ «Ուայթ Հարթ Լեյնում» և օգնել իր թիմին: