Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտնվել է «Տոտտենհեմի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
«Տոտտենհեմը» հռոմեական ակումբի բոսնիացի ֆուտբոլիստի համար 23 մլն եվրո է առաջարկել:
Ավելի վաղ Պյանիչով հետաքրքրված էին «Մանչեսթեր Սիթին», Դորտմունդի «Բորուսիան» և «Միլանը»:
Բացի այդ, վերջերս տեղեկություն էր հայտնվել, որ Պյանիչը հրաժարվել է տեղափոխվել ռուսական «Զենիթ»: