«Բենֆիկայի» դեմ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղի համար «Տոտտենհեմը» երեկ մեկնել է Պորտուգալիա՝ առանց իր 5 պաշտպանների:
«Ուայթ Հարթ Լեյնում» կրած 1:3 հաշվով պարտությունը լոնդոնցիներին գործնականում զրկեց հաջորդ փուլի ուղեգրից: Այսօրվա խաղում Թիմ Շերվուդը չի կարողանա օգտվել հիմնական կազմի ֆուտբոլիստներ Յան Վերտոնգենի, Մայքլ Դոուսոնի, Վլադ Կիրիկեշի, Քայլ Ուոլկերի և Յունես Կաբուլի ծառայություններից: Բելգիացի պաշտպանը որակազրկված է, իսկ մյուս չորսը վնասվածքներ ունեն: talkSPORT
Ավելացնենք, որ «Բենֆիկա» – «Տոտտենհեմ» խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 22:00-ին: