«Տոտտենհեմը» վերջին հինգ խաղերից կուտակված ամբողջ զայրույթը թափեց «Նյուքասլի» վրա՝ տանը հաղթելով 4:1 հաշվով:
Պապե Մատար Սառը և Ռիչարլիսոնը համալրեցին «խթանների» մեկնարկային կազմը՝ փոխարինելով Պիեռ-Էմիլ Հոյբյերգին և Ջովանի Լո Չելսոյին:
«Կաչաղակների» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն վստահեց նույն 11 խաղացողներին, ովքեր սկսեցին «Էվերթոնի» դեմ հանդիպումը:
«Տոտտենհեմ» 4 – 1 «Նյուքասլ»
Գոլեր՝ Ուդոջի, Ռիչարլիսոն, Սոն – Ժոելինտոն
Դեղին՝ Ռոմերո – Լասելս, Ժոելինտոն, Թրիպեր