«Տոտտենհեմում» վստահ են, որ չնայած ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» հետաքրքրությանը, Անդրե Վիլաշ-Բոաշն այս ամռանը չի հեռանա Լոնդոնից: The Guardian
Ֆրանսիայի չեմպիոնն արդեն բանակցում է պորտուգալացու գործակալի հետ և հուսով է, որ մինչև շաբաթվա վերջ կկարողանա լուծել այս տեղափոխությունը: Ֆրանսիական ակումբի ղեկավարները Կարլո Անչելոտիին փոխարինելու համար տարբեր մարզիչների էին դիտարկում, սակայն Ժոզե Մոուրինյոյի, Մանուել Պելեգրինիի և Վալտեր Մացարիի նոր ակումբներ տեղափոխվելուց հետո Վիլաշ-Բոաշը դարձավ առավել նախընտրելի թեկնածու:
Չնայած լոնդոնյան ակումբում իր համար հաջող մրցաշրջանին, երբ «Տոտտենհեմը» հավաքեց իր պատմության ընթացքում ռեկորդային 72 միավոր, պորտուգալացու գործակալը բանակցություններ է սկսել «ՊՍԺ»-ի հետ:
Ավելացնենք, որ 2009թ-ից, երբ Վիլաշ-Բոաշը սկսեց իր մարզչական կարիերան, ոչ մի ակումբում մեկ տարուց ավել չի մնացել: Անդրեան մարզել է «Ակադեմիկան», «Պորտուն», «Չելսին» և «Տոտտենհեմը»: