«Տոտտենհեմը» կարող է 7 մլն ֆունտ առաջարկել «Ստյաուայի» կենտրոնական պաշտպան Վլադ Կիրիկեշի համար:
Յան Վերտոնգենի վնասվածքը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ, ինչպես նաև Յունես Կաբուլի ոչ այնքան լավ մարզավիճակում գտնվելը, ստիպում են լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին կենտրոնական պաշտպանի դիրքն ուժեղացնելու համար տաբերակներ փնտրել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Վիլաշ-Բոաշն իր ուշադրությունը կենտրոնացրել է Կիրիկեշի վրա և կարծում է, որ 23-ամյա ռումինացին կարող է իրեն լավ դրսևորել պաշտպանության կենտոնում: Վլադի տրանսֆերային արժեքը «Տոտտենհեմի» համար խնդիր չի լինի, առավել ևս, եթե նրանք հրաժեշտ տան իրենց աստղ Գարեթ Բեյլին:
Աղբյուրի համաձայն, Կիրիկեշին այլընտրանք կարող է լինել 20-ամյա Տիագո Իլորին «Սպորտինգից»: Վիլաշ-Բոաշը գերազանց գիտի պորտուգալական շուկան, բայց միևնույն ժամանակ հասկանում է, որ Իլորին ավելի թանկ կարժենա: