«Տոտտենհեմը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել պաշտպան Էրիկ Դայերի հետ։
«Տոտտենհեմը» դեռևս չի կարողացել գտնել իր ակումբի համար գլխավոր մարզիչ։ Անկախ նրանից, թե ով կզբաղեցնի թափուր պաշտոնը, «շպորները» ցանկանում է պահել Դայերին:
Էրիկի գործող պայմանագրին մնացել է ընդամենը մեկ լրիվ տարի, «Տոտտենհեմն» արդեն սկսել է բանակցությունները 29 ամյա անգլիացու հետ նոր պայմանագրի շուրջ:
Բոլոր կողմերը որոշել են արագացնել պրոցեսը, ինչը Դայերին թույլ մնալ Հյուսիսային Լոնդոնում մինչև 2026 թվականի հունիսը:
Ըստ Football Insider-ի, «Տոտտենհեմը» նաև կսկսի բանակցություններ վարել Հարի Քեյնի հետ, ում պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի։