«Տոտտենհմն» ավարտին է հասցրել իր համար ռեկորդային՝ 65 մլն ֆունտով «Լիոնի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեի տրանսֆերը։
Չնայած լուրերին, որ վերջին պահին Նդոմբելեին ցանկանում էին «Տոտտնհեմի» ձեռքից տանել «Յուվենտուսը» և «Մանչեթեր Յունայթեդը», ֆրանսիացին երեքշաբթի օրը ժամանել է լոնդոնյան ակումբի մարզաբազա։
Բուժզննում անցնելուց հետո Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր է ստորագրել «Տոտտենհմի» հետ և դարձել է Մաուրիսիո Պոչետինոյի թիմի երկրորդ նորեկն այսօրվա ընթացքում, չնայած որ նախորդ 517 օրվա ընթացքում ակումբն ընդհանրապես ֆուտբոլիստ չէր գնել։
22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերով «Տոտտենհեմը» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը։ Մինչ այս նրա ամենաթանկ տրանսֆերը Դավինս Սանչեսն էր «Այաքսից», ում համար 42 մլն էր վճարել։