«Տոտտենհեմի» և Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոման Պավլուչենկոն տեղափոխվել է Մոսկվայի նորաստեղծ «Արարատ» ակումբ։
Այս մասին հայտնում է ռուսական Sports.ru կայքը։ Աղբյուրի հաղորդամամբ 35-ամյա հարձակվողը 1 տարվա պայմանագիր է ստորագրել «Արարատի» հետ։
Հիշեցնենք, որ Պավլուչենկոն «Տոտտենհեմում» հանդես է եկել 2008-ից 2012 թվականները։ Այդ ընթացքում նա մասնակցել է 78 հանդիպման, որոնցում դարձել է 21 գոլի հեղինակ։ Ռուս հարձակվողը հեթ֊տրիկի հեղինակ է դարձել նաև Ռուաստան 3-1 Հայաստան խաղում։