«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ցանկանում է ձեռք բերել «Աստոն Վիլլայի» հարձակվող Կրիստիան Բենտեկին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
22-ամյա բելգիացին հիանալի է անցկացնում իր դեբյուտային մրցաշրջանը Անգլիայում: Նրա խաղին հետևում են «Արսենալը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»: Այժմ այս խնբին միանում է նաև «Տոտտենհեմը», որն իսկապես խնդիրներ ունի հարձակման գծում:
Շատ հավանական է, որ Բենտեկը կհեռանա «Աստոն Վիլլայից» հատկապես այն դեպքում, եթե թիմը չմնա Պրեմիեր Լիգայում:
-Նորմալ է, երբ դու տեղափոխվում ես մի ակումբ և լավ ես հանդես գալիս, ապա այլ ակումբները սկսում են հետաքրքրվել քեզանով: Կրիստիանն ապացուցեց, որ ի վիճակի է հանդես գալ Անգլիայում: Այդ դեպքում ինչու չտեղափոխվել նոր հարթություն,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Կիսմետ Էրիսը: The Sun