• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ» (անոնս)

Տոտտենհեմ - Մանչեսթեր ՅունայթեդՊրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղերից մյուսը տեղի կունենա «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում: Վիլաշ-Բոաշի թիմը կնդունի «Մանչեսթեր Յունայթեդին»:

Սէր Ալեքսի սաները ընթացիկ մրցաշրջանում տնային 11 խաղից 10-ում հաղթանակ են տարել: Մեկ անգամ են պարտվել և հենց «Տոտտենհեմին»: Այդ խաղում «Տոտտենհեմը» 2:3 հաշվով առավելության հասավ «կարմիր սատանաների» նկատմամբ:

Ակումբներին այժմ մրցաշարային աղյուսակում բաժանում է 15 միավոր: Չնայած դրան խաղը խոստանում է լինել անզիջում և դիտարժան:

Թիմերը ընդհանուր առմամբ հանդիպել են 177 անգամ: 84 անգամ հաջողության են հասել «մանկունյանցիները», 46 անգամ գրանցվել է ոչ-ոքի, իսկ 47 խաղում ուժեղ են գտնվել լոնդոնցիները:

«Կարմիր սատանաների» ամենախոշոր հաշվով հաղթանակը եղել 1910թ-ին՝ 5:0: Իսկ «Տոտտենհեմինը»՝ 1932թ-ին՝ 1:6:

Խաղը տեղի կունենա վաղը, Երևանի ժամանակով 20:00-ին:

Մեր կանխատեսումը 2:2

Թեմատիկ նորություններ